Հռոմեական դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ)
16/04/2018 00:35
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական դերբին։ «Օլիմպիկոյում» կայացած խաղում «Լացիոյի» և «Ռոմայի» ֆուտբոլիստները գոլեր չխփեցին։ «Արծիվները» հանդիպման վերջնամասն անցկացրեցին 10 հոգով․ 80-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Շտեֆան Ռադուն։
Այս հանդիպումից հետո հռոմեական թիմերն ունեն 61-ական միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները։
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Լացիո» – «Ռոմա»՝ 0։0
Հեռացում՝ Ռադու 80՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում