Պեսկովն անհաջող է որակում Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները
08/05/2018 17:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները Կրեմլը համարում է անհաջող և գտնում է, որ դրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել:
«Դրանք անհաջող և ոչ տեղին արտահայտություններն էին, որոնց վրա պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեոնտևի հայտարարությունները:
Նա նշել է, որ այդ արտահայտությունները չեն կարող որևէ ընդհանուր բան ունենալ Հայաստանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի ուղղության հետ:
«Դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանրություն այն ջերմ ու ընկերական, եղբայրական հարաբերությունների հետ, որոնք պատմականորեն ռուսներն ունեն հայ ժողովրդի նկատմամբ»,-ասել է Դմիտրի Պեսկովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում