Վրաստանը կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին. Կվիրիկաշվիլին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
08/05/2018 18:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․ «Շնորհավորանքներս Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք Ձեր հետագա ջանքերում։ Վրաստանը հաստատապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին։ Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը ավելի կխորանան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում