«Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան
26/05/2018 17:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը բաց ընթացակարգով է անցել մրցույթը, ու եթե խախտումներ են արձանագրվել, ապա դրանց համար պատասխանատու է միայն այդ ընկերությունը: Մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում բացահայտված չարաշահումներին, նման համոզմունք հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Այդ բացահայտումների ուղղությամբ ևս իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում»,-հավելեց քաղաքապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում