AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, Times.am։ Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։ Այս մասին հուլիսի 20-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր մենք հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին։ Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գլորվել»,- նշեց փոխվարչապետը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ էլեկտրոնային կառավարման նպատակը քաղաքացիների ու կառավարության կյանքը հեշտացնելն է, իսկ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը։

«Էլ-կառավարման տարբեր ծրագրերի միջոցով մենք փորձում ենք հայերի համար հեշտացնել բոլոր վարչական գործընթացները։ Այն էլեկտրոնային ծրագրերը, որոնք դուք ունեք, ավելի առաջադեմ են, քան որոշ երկրներում։Հայաստանում մարդկանց IQ-ն շատ բարձր է, և նրանք ցանկանում են նոր տեխնոլոգիաների ծանոթանալ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանին կտանեն դեպի արագ զարգացում ու արագ աճ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից` «Պետական փոխգործելիության հարթակ» և «Մեկ պատուհան համակարգ»: Սրանց ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային ծառայությունների մատուցման որակը, կապահովի նաև վարչական գործընթացների արագացումը: Պյոտր Սվիտալսկու խոսքով` փոփոխություններից հետո հասարակությունը հնարավորություն կունենա մասնակցելու երկրում տեղի ունեցող վարչական գործընթացներին:

«Այն իրողություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում, հասարակությունն ու կառավարությունը խնդիր ունեն իրականացնելու իրենց սպասելիքները: Էլեկտրոնային կառավարումը թույլ կտա կառավարությանը ավելի հեշտ ճանապարհով լսել քաղաքացիների տեսակետները այս կամ այն հարցի շուրջ»,- ասաց Սվիտալսկին:

Լրահոս
Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ) ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. Տեսանյութ Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել Ուկրաինայում պատգամավորի են գնդակահարել ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը «Ազատություն Նիկոլ Փաշինյանին».«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ցույց է իրականացնում «Սորոսի» գրասենյակի դիմաց ՝ ուղիղ Dark Ravens՝ «Տղա եղե՛ք» մոտոերթ. Ուղիղ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան 2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ) Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլով միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողներին․ ՈՒՂԻՂ Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել. Amnesty International «Իրավունք». Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին «Փաստ». Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել «Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում «Հրապարակ». Մեծ Բրիտանիայի հետ բարդ հարաբերություններ. ինչ-որ բան այն չէ «Փաստ». Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո «Ժողովուրդ». Պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում «Փաստ». Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ «Հրապարակ». Ինչո՞ւ է ՊԵԿ-ը՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարին «Ժողովուրդ». Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն «Փաստ». Հովհաննես Հովհաննիսյանը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ «Փաստ». Արհամարհական վերաբերմունք և սպառնալիքներ «Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ) Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan