AM | RU
USD
EUR
RUB

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար: Տեսնելով ներկաներին` ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս վերաբերմունքի և ընդունելության համար։ Շատ բաներ դեռ չեն խոսվել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ ձեր աչքերի մեջ կարդացի այն ամենն, ինչ կուզեիք ասել, հույս ունեմ, որ իմ աչքերի մեջ տեսաք այն ամենը, ինչ ուզում էիք լսել: Մենք նույն նահապետի հետնորդներն ենք, նույն հայրենիքի զավակներն ենք, նույն երազանքների կրողներն ենք, նույն հաղթանակի կերտողներն ենք և պետք է լինենք միասին»,- ասել է վարչապետը:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների:

Լրահոս
Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan