ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 250 միլիոն դոլարի աջակցություն
29/09/2018 14:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած բյուջետային օրինագծով նախատեսվում է Ուկրաինային 250 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ստորագրել է ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 7-ը երկարաձգելու բյուջետային օրինագիծը: ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված բյուջետային օրինագիծը նախատեսում է ծախսեր պաշտպանության, կրթության, սոցիալական և առողջապահության ոլորտներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում