Պատանիներն Օլիմպիադայի 5-րդ տուրում պարտվել են
29/11/2018 13:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանիների թիմը շարունակում է ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր Հնդկաստանի հավաքականի հետ: Թիմային հաշվարկն ավարտվել է 2,5-1,5 հաշվով՝ հօգուտ Հնդկաստանի:
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր: Առաջատարները 9-ական միավորով Բելառուսի և ԱՄՆ-ի թիմերն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում