Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով
15/12/2018 10:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Լոնդոնի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը կիսեց միավորը լեհ շախմատիստի հետ: Այս տուրցի հետո հայ գրոսմայստերն ունի 4,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով:
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում