ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից ռազմական տեխնիկայի դուրս բերումը
11/01/2019 12:23
Նմանատիպ
ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Վաշինգտոնը սկսել է ռազմական տեխնիկայի տեղափոխումը Սիրիայից` երկրից ամերիկյան զորքերի դուրս բերելու ծրագրին համապատասխան: Այս մասին հաղորդում է Tass-ը:
Հաղորդվում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը Սիրիայից դուրս է բերվել: Հեռուստաալիքը չի մանրամասնել, թե ինչպիսի տեխնիկա է, ինչպես նաև որտեղ թե ինչպես ուր են դրանք տեղափոխվել: Նշում է, որ, ինչպես և սպասվում էր, ամերիկյան ուժերը առաջին հերթին կհեռանան երկրի հյուսիսային հատվածից:
Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման ղեկավարում իրականացվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում