Կրեմլը ասել է՝ ինչն է Պուտինին ամենաշատը մտահոգում
15/01/2019 13:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե միջազգային օրակարգի որ հարցն է Պուտինին ամենաշատը մտահոգում։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Պեսկովի խոսքերով, ՌԴ առաջնորդին ամենաշատը մտահոգում է երկրի ներսում իրավիճակը։
«Ամեն դեպքում, նախագահին ամենից առաջ մտահոգում է այն, թե ինչ է կատարվում երկրում։ Այդպես միշտ է եղել»,-ասել է Պեսկովը։
Արտաքին քաղաքական օրակարգում Պեսկովը նշել է, որ ամենակարևորն է Սիրիայում իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում