69 մլն 902 հազար դրամ է կազմել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցների պարգևավճարները

69 մլն 902 հազար դրամ է կազմել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցների պարգևավճարները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: 2018 թվականի տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 119 աշխատակիցների տրվել է պարգևատրում` 69 մլն 902 հազար դրամի չափով, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից։

«Աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է 44 մլն 932 հազար դրամ», – տեղեկացրին նախարարությունից։

Նշենք, որ տարեվերջյան պարգևավճարների վերաբերյալ նախարարություններին գրավոր հարցումներն ուղարկվել են հունվարի 21-ին։

Մինչ այս պահը պատասխաններ ստացել ենք սփյուռքի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից։

Պատշաճ ժամկետներում պատասխաններ չեն տրվել՝

Մշակույթի նախարարությունից

Գյուղատնտեսության նախարարությունից

Բնապահպանության նախարարությունից

Արտակարգ իրավիճակների նախարարությունից

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում