Ռաֆայել Նազարյանը` «Բանանց»-ի ակադեմիայի գլխավոր մարզիչ
06/02/2019 15:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայամանգիր է ստորագրել մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսուհետև Ռաֆայել Նազարյանը կզբաղեցնի «Բանանց» ՖԱ ակադեմիայի գլխավոր մարզչի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը:
Մինչ այս Ռաֆայել Նազարյանն աշխատել է Հայաստանի Մ 21 հավաքականում, «Փյունիկում», Կուստանայի «Տոբոլում»։ Նրա վերջին ակումբը եղել է Երևանի «Արցախը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում