«Ռեալ»-ը և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա
14/02/2019 08:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան փլեյ-օֆֆի հերթական երկու հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում մրցեց «Այաքս»-ի հետ և գերազանցեց 1:2 հաշվով: «Արքայական ակումբ»-ի կազմում աչքի ընկան Բենզեման և Ասենսիոն: «Այաքս»-ի միակը գնդակը հեղինակեց Զիեխը:
Խաղային օրվա երկրորդ հանդիպումը կայացավ Անգլիայում, որտեղ «Տոտենհեմ»-ը ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերը խփեցին Սոն Հյոն-Մինը, Յան Վերտոնգեն և Ֆերնանդո Լյորենտեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում