Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը Իրանի մրցաշարի առաջատարից հետ են կես միավորով
25/02/2019 09:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ընթացող շախմատի Կարուն Մասթերս մրցաշարի առաջատարների շարքում նաև Հայաստանի ներկայացուցիչներն են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Կարեն Գրիգորյանը, Վահե Դանիելյանը և Գրիգոր Դիլանյանը հաղթանակներ տոնեցին: Պարտություն կրեց Սուսաննա Գաբոյանը:
Այժմ 5 հնարավորից հավաքելով 4 միավոր Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը կես միավոր են զիջում մրցաշարային աղյուսակի առաջատարին:
Իրանի մրցաշարին մասնակցում են 11 երկրների 53 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում