Հրաժարականից 2 օր անց՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը վերադառնում է աշխատանքի

Հրաժարականից 2 օր անց՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը վերադառնում է աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, փետրվարի 25-ին ինստագրամում իր հրաժարականի մասին հայտարարելուց հետո, վերադարձել է աշխատանքի։

Երկրի առաջին դիվանագետը վերստանձնել է իր պարտականությունների կատարումը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից հրաժարականի մերժումից հետո, որը նա համարել էր «դեմ երկրի ազգային շահերին», ասելով, որ եթե երդվյալ թշնամիներն ուրախանում են, նշանակում է ԱԳ նախարարը հաջողել է։

Զարիֆը շնորհակալություն էր հայտնել Իրանի ժողովրդին ու կառավարության անդամներին՝ իր հրաժարականից հետո ցուցաբերած աջակցության համար։

Ինչպես գրում է CNN-ը, Զարիֆը վերստանձնել է իր պարտականությունները՝ մասնակցելով Իրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական ընդունելությանն ու խեռախոսազրույց ունենալով Սիրիայի իր գործընկեր Վալիդ ալ-Մոալեմի հետ։

Նշենք, որ Զարիֆն Իրանի ԱԳ նախարարն է 2013թ.-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում