Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:

Քառօրյայի օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում