AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայից զենքի արտահանման ծավալները 4 տարում ավելացել են 170 տոկոսով

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի միջազգային առևտրի վերաբերյալ իր տարեկան զեկույցը։

Ըստ այդմ՝ միջազգային ասպարեզում զենքի առուվաճառքի ծավալները 2014-18թթ․ նախորդ չորս տարիների համեմատ աճել են 7․8 տոկոսով, իսկ 2004-2008թթ․ համեմատ՝ 23 տոկոսով։ Վերջին քառամյակում աշխարհի ամենախոշոր զենք արտադրողներն են եղել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Չինաստանը։ ԱՄՆ-ին բաժին է ընկել զենքի համաշխարհային առևտրի ծավալների 36 տոկոսը, Ռուսաստանին՝ 21 տոկոսը։

Թուրքիան տեղ է գտել այն երկրների շարքում, որոնք վերջին քառամյակում ամենից շատ են ավելացրել զենքի վաճառքի ծավալները։ 2014-2018թթ․ Թուրքիայից ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը 2009-2013թթ․ համեմատ աճել է 170 տոկոսով։ Արդյունքում զենքի համաշխարհային առևտրում Թուրքիայից զենքի արտահանման մասնաբաժինը 0․4 տոկոսից հասել է 1 տոկոսի։ Այդ ցուցանիշով Թուրքիան 14-րդ տեղն է զբաղեցրել զենքի խոշորագույն արտահանողների ցանկում։

Թուրքիայի ամենախոշոր գնորդն այս ոլորտում եղել է Արաբական Միացյալ էմիրությունները, որը ձեռք է բերել Թուրքիայից արտահանված զենքի 30 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքմենստանն է (23 տոկոս), երրորդում՝ Սաուդյան Արաբիան (10 տոկոս)։

Միևնույն ժամանակ 2014-2018թթ․ ռազմարդյունաբերական արտադրանքի ներմուծումը Թուրքիա կրճատվել է շուրջ 21 տոկոսով։ Զենքի համաշխարհային առևտրում Թուրքիայի կողմից զենքի ներմուծման ցուցանիշը նվազել է 21 տոկոսով՝ 3․2 տոկոսից հասնելով 2․3 տոկոսի։ Այդ ցուցանիշով Թուրքիան զենքի խոշորագույն ներկրողների ցանկում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Ընդ որում՝ վերջին քառամյակում Թուրքիային զենք մատակարարող հիմնական երկրներն են եղել ԱՄՆ-ը (60 տոկոս), Իսպանիան (17 տոկոս) և Իտալիան (15 տոկոս)։

Լրահոս
Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan