Ծաղրանկար. Ռոնալդուն կրկին հայտնվեց Մեսսիի ստվերում
14/03/2019 14:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին այս անգամ անդրադարձել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հավերժ դիմակայությանը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերում Մեսսին երկու գնդակ է ուղարկել «Լիոնի» դարպասը (5:1), իսկ Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Յուվենտուսը» կարողացել է հաղթահարել «Աթլետիկոյի» արգելքը:
Մոմանին անդրադարձել է ՉԼ-ում ֆուտբոլիստների խաղին՝ ծաղրանկարը վերնագրելով.
«Այն ինչ դու կարողանում ես անել, ես կարող եմ անել ավելի լավ: Ռոնալդուն կրկին հայտնվեց Մեսսիի ստվերում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում