Ամեն օր ես զգում եմ այն սերն ու հարգանքը, որ մարդիկ ինձ տալիս են Հայաստանում. Խինես Մելենդես
22/03/2019 15:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել են ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Նա այսօր դարձավ 69 տարեկան։
Ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի անունից շնորհավորել է նրան, մաղթել՝ առողջություն և հաջողություն՚
Մելենդեսն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մաղթանքների համար, նշելով, որ ծնունդը նշում է իր երկրորդ ընտանիքի՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ։
«Ամեն օր ես զգում եմ այն սերն ու հարգանքը, որ մարդիկ ինձ տալիս են Հայաստանում»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում