Ռուսաստանում սպանել են շինարարական ընկերության տնօրեն Մհեր Սարաջյանին
27/03/2019 13:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Aysor.am: «Соцстрой» շինարարական ընկերության գործադիր տնօրեն Մհեր Սարաջյանին սպանված են հայտնաբերել Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքային շրջանի Պուտիլկովո գյուղի տներից մեկում:
Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, 34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Մահվան պատճառը դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներն են: Իրավապահները դեպքի վայրից առգրավել են խոհանոցային հինգ դանակ:
Հարուցվել է քրեական գործ:
«Соцстрой» ընկերությունը զբաղվում է բնակելի տների կառուցմամբ և գրանցված էր Կուբանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում