Ազգային հավաքականում խաղալն այն է, ինչի ձգտել եմ ողջ կյանքիս ընթացքում. Պետրոս Ավետիսյան
29/03/2019 12:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Պետրոս Ավետիսյանը խոսել է ազգային թիմին միանալու և ընտրանու կազմում նորամուտը նշելու մասին:
«Ազգային հավաքականում խաղալն այն է, ինչի մասին երազել և ինչին ձգտել եմ ողջ կյանքիս ընթացքում և շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը։ Սակայն նորամուտս տեղի ունեցավ այնպիսի իրավիճակում, որ միակ բանը, որն այդ պահին զգում էի, այն էր, որ ցանկանում էի մտնել խաղադաշտ և օգնել թիմին վերջին րոպեներին խուսափել պարտությունից և ուրախացնել մարզադաշտ եկած երկրպագուներին։ Ցավոք, դա չստացվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավետիսյանի խոսք մեջ է բերում «Արարատ-Արմենիա» պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում