Նեյմարը կվերսկսի մարզումները
03/04/2019 10:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը կվերսկսի մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարձակվողի` վնասվածքից հետո վերականգնողական գործընթացը նորմալ է, և այս օրերին նա վերջնականապես կվերսկսի մարզումները: Բրազիլացի ֆուտբոլիստը ևս մեկ անգամ բուժզննում կանցնի ՊՍԺ-ում:
Նեյմարը խաղադաշտ դուրս չի եկել 2019 թվականի հունվարի 23-ից: Նա ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 13 խաղի` դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: