Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլերի քանակով

Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլերի քանակով

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ (4:4) գոլի հեղինակ է դարձել:

Դա 414-րդ գոլն էր 31-ամյա արգենտինացու համար՝ Իսպանիայի առաջնությունում:

Մեսսին առաջ է անցել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլերի քանակով:

34-ամյա Ռոնալդուն Լա Լիգայում «Ռեալի» կազմում դարձել է 311 գոլի հեղինակ, ԱՊԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ 84-ի, իսկ A սերիայում «Յուվենտուսի» կազմից՝ 19 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում