Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում