Ըմբիշ Արթուր Շահինյանը պարտվեց 1/8 եզրափակչում
13/04/2019 15:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու հերթական անդամը պարտություն կրեց Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը Ադրբեջանից Օրխան Նուրիևին` 0:3 հաշվով:
Շահինյանը իրավունք կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե ադրբեջանցի հասնի եզրափակիչ:
Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուխարեստում: