Ծանրորրդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում
13/04/2019 17:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնության գրավեց 4-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց առաջնության +87 կգ քաշում Դալալյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 100 կգ, այնուհետ 105 կգ: Նա չբարձրացրեց 109 կգ:Հրում վարժությունում Դալալյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 135 կգ, այնուհետ երկու փորձից չբարձրացրեց 141 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով հայ ծանրորդը միայն 4-րդն է:
Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը կրկին Տատյանա Կաշիրինան է:
Ավելի ուշ` Երևանի ժամանակով 18:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: