AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով

 

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակվում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։

100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է և տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։ Այս հարցն է, որն այդպես էլ պատասխան չի ստանում։

Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։ Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերի մեջ ոչինչ չկա այն մասին, թե վերջին մեկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։

Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նվազագույն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցե վարչապետը բարի լիներ ու հայտարարեր նաև, թե դրա արդյունքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։ Իշխանափոխության մեկ տարում Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերը միայն նահանջել են։ Գրեթե կանգնել է տնտեսության իրական հատվածի աճը, փոխարենը` գնալով տնտեսական աճն ավելի ու ավելի է նստում խաղային բիզնեսի վրա։

Թե չէ ստացվում է, որ ներդրումների կրճատման պատճառն էլ եղել է «Լիդիան Արմենիան»։ Գուցե թե այդ ընկերության գործունեության կասեցումը որոշակի դեր ունեցել է, բայց դա չէ ներդրումների կրճատման պատճառը, ինչպես ասում է վարչապետը։ Վերջին մեկ տարում կառավարությունն իրենից կախված ամեն ինչ է արել է, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն։

Այնպես որ, պատճառը ոչ թե «Լիդանի» ներդրումներն են, այլ կառավարության գործողությունները։ Ներդրողին անկյուն քշելով` ուզում ենք ներդրումներ խրախուսել։ Ի՞նչ է արել մեկ տարում կառավարությունը, որպեսզի կապիտալն իրեն հանգիստ, պաշտպանված ու ապահով զգա. կարևոր չէ` դա կլինի դրսի, թե ներսի ներդրող։

Արդյունքն այն է, ինչ ունենք։ Բա ինչո՞ւ 100 փաստերից և ոչ մեկը վարչապետը չէր նվիրել ներդրումային բումին։ Իսկ տնտեսության թռիչքաձև աճը կամ տնտեսական հեղափոխությունն ո՞ւր էր թոփ 100-ում։


Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում այն, որ երկրի վարչապետը դժվարությամբ է կարողանում հիշել նույնիսկ մեկ գործարան, որը բացվել է վերջին մեկ տարում։ Այսքանից հետո պատահական չէ, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում»:

Մանրամասները թերթի ասյօրվա համարում

Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan