Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը
13/05/2019 13:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում