«Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին

«Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտպանություն իրեն ստիպողական հանրահավաք կազմակերպելով, հիմա էլ ծնողներին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով ծնողները իբրև թե իրենց աջակցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշխատանքից ազատելուն:

Իվանյանը ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց ինքն էլ կօգնի, որ նրանց երեխաները ավարտական քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստանան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում