Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ

Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Facebook: Նախագահ Բակո Սահակյանը երբեք չի խոսում այն մասին, թե ինչ է անում այս կամ այն մարդու համար ու ես էլ այս հարցին չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե որոշ խմբեր՝ ուղղորդմամբ կամ մանիպուլացիայի զոհ դառնալով, ինչ ռակուրսով են անդրադառնում նախագահների վերջին նախաձեռնությանը:

Շատ տարօրինակ էր լսել այն մասին, թե՝ բա ինչի Բակո Սահակյանը ոչինչ չէր անում, երբ մեր հայրենակից, բարերար Լևոն Հայրապետյանը կալանքի տակ էր:
Չէի անդրադառնա հարցի այն հատվածին, երբ ՀՀ-ում տեղի ունեցող իրավական պրոցեսը համեմատության մեջ էր դրվում ՌԴ-ում տեղի ունեցածի հետ, միայն կնշեմ, որ Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը, օգտագործել իր բոլոր կապերը, թե Հայաստանում, թե արտերկրում:

Հայրապետյանի նեղ շրջապատի ներկայացուցիչները լավ գիտեն, ինչպես բարերարի բանտում հայտնվելու, այնպես էլ, դրան հաջորդած զարգացումների մանրամասներին, այս փուլում չէի ցանկանա անդրադառնալ դրանց:

Իսկ ինչ վերաբերվում է նախագահի՝ այդ հարցով ցուցաբերած պահվածքին, դրա մասին, գոնե մասամբ, կարելի է կարծիք կազմել Լևոն Հայրապետյանի դստեր՝ Անժելիկա Հայրապետյանի մեկնաբանություններից, որը ներկայացնում եմ ստորև: Հուսով եմ՝ այս թեմային այլևս առիթ չի լինի անդրադառնալու:

“Президент Бако Саакян никогда не говорит о том, что он делает для того или иного человека. И я бы не затронул этот вопрос, если бы не увидел, что в некоторых группах, по чье-то указке или став жертвой манипуляций, каким негативным ракурсом затрагивают последнюю инициативу президентов.

Очень странно было слышать о том, почему Бако Саакян ничего не делал, когда наш соотечественник, меценат Левон Айрапетян находился под арестом.
Я не хочу касаться той части вопроса, когда правовой процесс в Армении ставился в сравнение с происходящим в РФ, только отмечу, что в тяжелые дни Левона Айрапетяна Президент Саакян сделал все возможное и невозможное, использовал все свои связи как в Армении, так и за рубежом:

Представители узкого окружения Айрапетяна хорошо знают как о том, как он оказался в тюрьме, так и подробности последовавших за этим развитий. На данном этапе не хотелось бы возвращаться к ним.

Что же касается позиции президента по этому вопросу, об этом, хотя бы частично, можно составить мнение из комментарий дочери Левона Айрапетяна, Анжелики Айрапетян, которую представляю ниже.”

Տեսանյութի հեղինակ հեռուստահաղորդավար՝ Ռոման Բաղդասարյան:

Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում