ԵՄ ղեկավարները հետընտրական քաղաքական իրավիճակը կքննարկեն Բրյուսելում
28/05/2019 18:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ղեկավարները մեկնելու են Բրյուսել՝ քննարկելու հետընտրական քաղաքական պատկերը և ԵՄ-ի առաջատար աշխատանքների համար հնարավոր թեկնածուներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Միացյալ Թագավորությունը ներառված է քննարկումներում: Առաջին անգամ մեծ դաշինքը չունի մեծամասնություն: Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները ԵՄ-ն դարձնում են ավելի փխրուն, այսպիսով կոնսենսուս գտնելը կարող է ավելի դժվար լինել, քան նախկինում:
Ինչպես հայտնում են BBC-ի աղբյուրները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ևս կմասնակցի քննարկումներին, սակայն Բրեքսիթի մասին դժվար թե քննարկում լինի:
Մայիսի 23-26-ը Եվրամիության երկրներում կայացել են Եվրախորհրդարանի ընտրությունները: