Սլովակիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին

Սլովակիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Սլովակիան ԵՄ խորհրդին տեղեկացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացի մբողջականացման մասին։

Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։

Նշենք, որ Սլովակիան ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել էր մայիսին ու այն ստորագրել էր նախագահ Անդրեյ Կիսկան։

Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 երկիր, ինչպես նաև Հայաստանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում