AM | RU
USD
EUR
RUB

Ապրիլյան պատերազմի մասին տարածվող ստերը վնասում են զինվորների անվտանգությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Վերջերս մի նյութ կարդացի «Ժողովուրդ» օրաթերթի կայքում։ Թղթակիցը հարցազրույց էր վերցրել Ապրիլյան պատերազմի մասնակից ներկայացված ոմն Վահան Հանիսյանից, ով պնդում էր, թե մինչ պատերազմը ամեն ինչ արդեն հասկանալի էր, որ իր հրամանատարները թշնամու գրոհներին պատրաստվելու փոխարեն ստիպում էին զինվորներին Գանձասարի մոտ դիվիզիայի հրամանատարի համար վրան-թաքստոցներ սարքեն, որ իբր Խաչատուրովին փորձել են զեկուցել ստեղծված իրավիճակի մասին, բայց նա չի պատասխանել, որ իրեն հասանելիք «ֆորման ու բատինկան» չեն տրամադրել և այլն, և այլն… տարածված ստերի ողջ փունջը։ Մադրը քիչ թե շատ դրական լույսի ներքո միայն իր գնդի այն ժամանակվա հրամանատար Սամվել Գրիգորյանին էր ներկայացնում։ Ծանոթ լրագրողներից մեկին խնդրեցի զանգի հրամանատարին, մեկնաբանություն ուզի այդ ամենի մասին։ Վերջինիս պատասխանը որքան սպասելի, այնքան էլ լակոնիկ էր. «Գլուխը պատին ա տվել, տենց բաներ ա ասել»։

Հիշատակված նյութը նշված ստերից բացի լեցուն է նաև այնպիսի տեղեկություններով, որոնց հանրայնացումը կարող է վտանգ պարունակել գնդում ծառայող և հատկապես մարտական հերթափոխություն իրականացնող մեր զինվորների համար։ Ես իհարկե գիտեի, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու հիմնական գաղափարը մեկն էր՝ վարկաբեկել ռազմական էլիտան, չեզոքացնել հարգանք վայելող գործիչների ազդեցությունը հասարակական տրամադրությունների վրա։ Բայց չէի սպասում, որ այդ նպատակին հասնելու համար բացահայտ ստին կշաղախվեն նաև այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են սպառնալիք դառնալ մեր զինծառայողների համար։

Այն որ 2016թ. Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հիասքանչ հաղթանակ է տարել, ինձ համար բացարձակ և անքննելի ճշմարտություն է։ Դրա մասին բազմիցս խոսելու, ասածներս հիմնավորելու առիթներ եմ ունեցել։ Եվ թող ոչ ոք չփորձի կասկածի տակ դնել մեր հաղթանակը։ Դա Ալիևի գործն է, թողեք թող ինքը զբաղվի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
«Армия 2019»-ի շրջանակում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման համար Նոր սկանդալ` ԵՊՀ-ում. Վահագն Վարագյանը չի հաստատում, բայցև ոչինչ չի բացառում Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու նախագծին Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի ձերբակալված վարորդն ազատ է արձակվել Բողոքի ակցիա. «Ոստիկանները երեխեքին ջարդելով շենքից դուրս են հանել» «Հրապարակ». Ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ «Ժամանակ». Երբվանի՞ց գազը կթանկանա «168 Ժամ». Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատոր «Փաստ». Վեթթինգի հայացեակարգը կազմողների թվում մեծ է օտարազգի փորձագետների թիվը «Փաստ». «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը «Հրապարակ». ԵՊՀ-ում ճանապարհ են հարթում նոր ռեկտորի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 27 Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan