Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեյի կատարողականի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունը վրդովեցրել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։

«Մինչև այս հեղափոխությունը մեծագույն ակնածանք եմ ունեցել տիկին Բաթոյանի նկատմամբ, չգիտեմ՝ ինչի։ Հիմա տիկին Բաթոյանն ասում է, որ չպետք է մեզ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, որովհետև մենք ժողովրդի կառավարություն ենք։ Այ քեզ բան, տիկին Բաթոյան։ Բոլորից կսպասեմ նման հայտարարություն, բայց ոչ Ձեզանից։ Հայկ Սարգսյանն էլ մի անգամ ասեց՝ ժողովրդի կառավարության վրա մի գոռացեք։ Կարծես թե մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարություն ե՞ք։ Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք», – հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։

Հիշեցնենք՝ Զարուհի Բաթոյանը հայտարարել էր, որ իրենց կառավարությունը ժողովրդի կառավարությունն է ու իրենց պետք չէ համոզել կամ բացատրել, թե ինչպիսի ծանր պայմաններում են ապրում Հայաստանի քաղաքացիները։

Անդրադառնալով 2018-ի բյուջե կատարողականի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ խմբակցությունը դեռ չի որոշել՝ ինչպես է քվեարկելու։ Միաժամանակ, նկատեց, որ խմբակցությանը կխնդրի, որ ինքն անձամբ դեմ քվեարկի այս կատարողականին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում