AM | RU
USD
EUR
RUB

Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն. Վարչապետը՝ ԱԳ նախարարի տեղակալին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Այսօր կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին՝ պայմանով, որ այն կքննարկվի ԱԺ հանձնաժողովում։

«Կառավարության կարծիքը դրական է, ընդունելի են համարվում այն կարգավորումները, որոնք առաջարկվում են նախագծով, քանի որ դրանք միտված են դիվանագիտական ծառայության առավել պրոֆեսիոնալիզացմանը», - ասաց հարցը ներկայացնող արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

Ըստ նրա, խոսքն, ըստ էության, դեսպանների կարգի նշանակման մասին է։

«Առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսով, իսկ կարիերային դեսպաններին՝ որպես պարտադիր նախապայման, առաջարկվում է աշխատանքային ստաժ։ Նախաձեռնությամբ 15 տարի էր առաջարկվում, իսկ կառավարությունն առաջարկվում է սահմանել 10 տարի։ Այն դեպքերում, երբ քաղաքական նշանակում է առաջարկվում կառավարության կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժոողովին իրավունք է վերապահվում ներկայացնել խորհրդակցական կարծիք», - ներկայացրեց փոխնախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են խորհրդակցական կարծիք հայտնելու.

«Այսինքն, պե՞տք է հանձնաժողովին տեղյակ պահեն, թե մտադրություն կա այսինչ մարդուն դեսպան նշանակել», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հետաքրքրվեց՝ ինչու՞ դիվանագիտական ծառայության դեպքում նույն պահանջը չի դրվում։

«Այդ ինչի՞ց է կանխավարկածը, որ ով 10 տարվա աշխատանքի ստաժ ունի ԱԳՆ-ում, ուրեմն վերջ, իր հետ կապված հարցեր չեն կարող լինել, իսկ ով չունի՝ կարող են լինել։ Ես, օրինակ, այդ կարծիքին չեմ, որ ինչ-որ տեղ 10 տարին աշխատելը ինդուլգենցիա է տալիս, որ իր հետ կապված ոչ մի հարց չկա»։

ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ աշխատանքային ստաժի առկայությունը որոշակիորեն ապահովագրում է համակարգը չարաշահումներից։

«Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը` հասցնելով 15 տոկոսի, հնարավորություն ենք ընձեռում կառավարությանը մանդատի ընթացքում ընդհանուր դեսպանների թվից 7-8 քաղաքական նշանակում իրականացնել»,- ասաց փոխնախարարը։

«Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն, որ կառավարությանն այդ հնարավորությունը տալիս եք», - արձագանքեց վարչապետը:

Նա նշեց՝ պետք է հստակեցնել.

«Եթե խորհրդարանական ֆիլտրով անցնում են, ուրեմն բոլորն են անցնում, չեն անցնում՝ ոչ մեկ չի անցնում։ Թե չէ հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ի սկզբանե դեսպաններին բաժանում ենք երկու սորտի՝ առաջին և երկրորդ»։

Վարչապետն առաջարկեց նախագծին տալ դրական եզրակացություն, պայմանով, որ հեղինակների հետ հարցը պետք է նորից քննարկել։

Լրահոս
Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan