Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները
20/06/2019 18:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավարության բարձր գնահատականին: