Բռնցքամարտիկ Գոռ Ներսիսյանը ևս դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացնող բռնցքամարտիկ Գոռ Ներսիսյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի 81 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Գոռ Ներսիսյանը մրցեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Վիթեքերի հետ և զիջեց 0:5 հաշվով: Ներսիսյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:
Հայաստանի հավաքականը դեռևս 4 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե, բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
Լուսանկարը` Armnoc