AM | RU
USD
EUR
RUB

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր առաջարկը ՓՄՁ-ի համար

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագրի շրջանակում առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ, որը չի ենթադրում բիզնեսին միայն ֆինանսական միջոցների տրամադրում, այլ՝ համակցված է տարբեր ոչ ֆինանսական ծառայություններով:

««Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագիրը շուրջ մեկ տարի է արդեն, որ գոյություն ունի: Էությունը կայանում է նրանում, որ փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված ֆինանսական ծառայություններին գումարվում են նաև այնպիսի ծառայություններ, որոնք որ կապ չունեն բանկային գործունեության հետ: Այս պահին փոքր և միջին բիզնեսին առաջարկում ենք, որպեսզի իրենց գովազդը տեղադրվի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որը, միգուցե, բիզնեսներն իրենք իրենց թույլ չտային, բայց մենք կարող ենք մեզ թույլ տալ մեր հաճախորդի համար նման մոտեցում կիրառել: Իմաստը կայանում է նրանում, որ բացի ֆինանսական ծառայություններից, որոնք որ առաջարկում ենք և այդ գծով էլ ունենք շատ լավ առաջարկներ այս պահին բանկում, հաճախորդներին առաջարկենք նաև այնպիսի ծառայություններ, որոնք որ իրենք այլ տեղում չեն գտնի: «Իմ բիզնեսը, Իմ բանկը» մոտեցումը բանկի քաղաքականության շարունակությունն է, որը մենք որդեգրել ենք արդեն շուրջ 5 տարի և բանկի կողմից մատուցվում են ծառայություններ, որոնք որ բիզնեսին օգնում են ոչ միայն ֆինանսապես: Մենք այս ամենն անում ենք, որպեսզի մեր երկրում օժանդակենք փոքր և միջին բիզնեսին»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով Բանկը շուրջ 5 տարի իրականացնում է նաև անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ ներկայացուցիչներին զինելով կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan