Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա»

Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Քաղցրաշեն գյուղի բնակիչները հասել են կառավարության շենքի դիմաց, պահանջում են հանդիպում վարչապետի կամ նրա օգնականներից մեկի հետ։ Խնդիրը ոռոգման ջուրն է։

«Մենք կառավարություն չունենք, ոնց հասկացա, էսքան ժողովուրդ ինչի՞ է էկել կանգնել ըստեղ։ Էսի կառավարություն չի, էսի պալիցեյսկի ուչաստըկ ա (полицейский участок-խմբ.)»,- ասավ ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով կառավարության շենքի դիմաց գտնվող ոստիկաններին։

Ակցիայի մասնակից մեկ այլ քաղցրաշենցի էլ Փաշինյանին հեռակա առաջարկեց իրենց գյուղ գնալ։

«Պատվով-հարգանքով գյուղ ենք։ Եկեք, տեսեք ժողովրդի վիճակը, գյուղի վիճակը։ Խնդրում ենք, արի, քեզ հարգանքով-պատվով ճամփու կդնենք, դրանք քեզ խաբում են։ Մարդիկ չեն կարացել իրենց տունը ղեկավարեն, հիմա եկել են ռայոն են ղեկավարում։ Մարզպետի մոտ չենք ուզում մտնենք»,-ասաց նա։

Բնակիչներն ասում են, խնդիրը չլուծվելու դեպքում ընտանիքներին էլ են կանչելու կառավարության շենքի դիմաց, մնալու են, էլ իրենց անելիքը չգիտեն, այգիներն աչքի առաջ չորանում են։

«Էդ վարչապետն էդքա՞ն զբաղված է, որ չի կարողանում երկու հոգու ընդունի, ասի, պատկան մարմինները ձեր հարցով զբաղվում են»,-գլուխը ձեռքերի մեջ առած ասում է գյուղացին։

Գյուղացիները նստեցին կառավարության դիմաց. «Կամ թող ասեն՝ ռադ եղեք, կամ ասեն՝ խնդիրը լուծելու են։ Որ մեզ չընդունեցին, դա վատ նշան է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում