Բոդրումում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը

Բոդրումում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում գավառի առափնյա հատվածներում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը: Հաջողվել է փրկել 8 հոգու, իսկ 1-ը` անհետ կորած է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ անհետ կորած անձին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Իսկ փրկված ապօրինի միգրանտները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում