AM | RU
USD
EUR
RUB

Շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը. Մնացականյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը մամուլի համար՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման արդյունքներով։

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ լավ բարեկամին և գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին: Մենք այս մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ առիթներ միմյանց հետ շփվելու և քննարկելու մեր օրակարգի բազմաթիվ հարցեր: Շփումների և անմիջապես միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ չենք ունեցել, և շատ շնորհակալ եմ Դավիթին այս աշխատելաոճի համար: Եվ այժմ տեղի է ունենում իմ պաշտոնական այցը Վրաստան, որը շատ լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք ամփոփ և համապարփակ ձևով անդրադառնալ մեր երկկողմ օրակարգին:

Ցանկանում եմ ընդգծել մեր բավարարվածությունը այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է մեր հարաբերություններում, շփումներում, մեր համագործակցության մեջ: Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան - Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում:

Շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը: Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը:

Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով:

Այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է մեր մտադրությունների լրջությունը և պատասխատավությունը՝ որպես երկու հարևան պետություն, երկու ժողովուրդ, որոնք բազմադարյա պատմական արժեքային հիմքերի վրա կառուցած հարաբերություններ ունեն, առաջ տանելու այս հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների, բայց նաև ամենակարևորը՝ ի ամրապնդումն մեր տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, որը մեզ համար շատ կարևոր խնդիր է:

Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին։

Մենք ունենք շատ լավ համագործակցություն միջազգային բազմաթիվ հարթակներում և ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունը համատեղ աշխատանքով էլ ավելի խորացնել նման համագործակցությունը։

Մենք բավական երկար խոսեցինք օրակարգային այլ հարցերի շուրջ և շարունակելու ենք քննարկումներն օրվա ընթացքում։ Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին։

Եվս մեկ անգամ խորապես շնորհակալ եմ, Դավի՛թ, շատ ջերմ հյուրընկալության համար»։

Լրահոս
Մարիա Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ ՌԴ-ի շփումների մասին Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան Եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր ու ժողովրդին չէր ասում, սա ևս մեկ քրեական հոդված է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պատգամավորները վերադարձան Սոթքի ոսկու հանքից․ ճեպազրույցները. ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների ակցիան. ՈՒՂԻՂ «Պուտինն ակտիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ». Պեսկով ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Երկրաշարժ՝ Սոթքից 7 կմ հյուսիս ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար «Իրատես». Մակունցն ու Հայրապետյանը Փաշինյանից պահանջել են հաշվետու լինել «Ժողովուրդ». Ի՞նչ առաքելությամբ են եկել ռուս խաղաղապահները «Ժողովուրդ». Որքան կլինի նվազագույն աշխատավարձը 2021 թվականին «Ժողովուրդ». ՍԴ-ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին «Իրատես». Հայաստանի իրական էլիտան՝ ազգի սերուցքը, գիտական շրջանակն է պահանջում Փաշինյանի հրաժարական «Իրատես». Նախարարություններին հանձնարարվել է 6-ամսյա պլան ներկայացնել «Հրապարակ». Ժողովուրդը մեզ չի ների. պաշտոնյաներից ովքեր են նախապես ծանոթ եղել տխրահռչակ փաստաթղթին և ինչպես են արձագանքել «Հրապարակ». Ռուսական լրատվականների տվյալներով՝ Կարմիր խաչում 150 հայ գերիների մասին տվյալներ կան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 27 Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա. դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում. Սեդա Մելքոնյան (տեսանյութ) Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը․ Սուրեն Պարսյան Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի. Ի. Սաղաթելյան Չնայած պաշտոնական հերքմանը` ադրբեջանցիները Սոթքում են (Լուսանկարներ, տեսանյութ) ԱԺ-ն չընդունեց ռազմական դրության վերացման վերաբերյալ նախագիծը Թողեցինք ամեն ինչ, մենք կորցրինք, բերձորցուն չխաբեք․ Կովսականի բնակիչ Սա աթոռի համար պայքար չէ, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) «Ռուսաստանը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է համաձայնության գալ Թրամփի հետ սպառազինության վերահսկողության հարցի շուրջ». Լավրով Զոհվել է Արցախի հերոսի կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան «Նիկոլ դավաճան»․ Երևանի մի շարք փողոցներում գրություններ են հայտնվել (լուսանկարներ) Ղազինյանն ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյական որակեց «Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին Ինձ մեղադրանք առաջադրվեց. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan