Բելգիացիները կսպասարկեն «Լինքոլն Ռեդ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը
29/07/2019 15:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի «Լինքոլն Ռեդ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կսպասարկեն բելգիացի մրցավարները;
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարը Բելգիայից Ալեքսանդր Բուկոն է: Նրան կօգնեն` Լորեն Կոնոտեն և Պիտեր Բեկեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Քևին վան Դամեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում