Շենգավիթում հնչած կրակոցների հետքերով

Շենգավիթում հնչած կրակոցների հետքերով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը երեկ մերժել է «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով նույն ռեստորանային համալիրի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, Հովհաննիսյանն ազատ է արձակվել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով մահացել է 43-ամյա Համբարձում Առաքելյանը։

Գևորգ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով: Հետախուզման մեջ գտնվող 1976թ. ծնված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում