Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սեպտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Թուրքիայից և Վրաստանից զինվորականներն արդեն ժամանել են Բաքու՝ զորավարժություններին մասնակցելու նպատակով:
Զորավարժությունները բաղկացած են տեսական և գործնական հատվածներից և անցկացվելու են ինչպես Ադրբեջանի Զինված ուժերի զինվորական խաղերի կենտրոնում, այնպես էլ դաշտային պայմաններում: Զորավարժությունների ընթացքում ռազմական ստորաբաժանումների և երեք երկրների համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության հետ կապված առաջադրանքներ:
Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 6-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում