«Հրապարակ». Կանգնած ուղևորներ՝ Երևան-Մոսկվա ինքնաթիռում

«Հրապարակ». Կանգնած ուղևորներ՝ Երևան-Մոսկվա ինքնաթիռում

«Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեև «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, սակայն, մեր տեղեկություններով, օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղևորները մեկնել են կանգնած:

Մարդիկ փորձում են կապվել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ, տեղեկացնել՝ ապարդյուն: Նա ոլորտի խնդիրներով զբաղվելու փոխարեն շարունակում է վոյաժները: Այս անգամ էլ պաշտոնական գործուղման ընթացքում հասցրել է տեսնել և հուշերի գիրկն ընկնել իր կոպենհագենյան ընկերուհու հետ: Իսկ մինչ այդ համակարգից հեռանում են հին մասնագետները, օրինակ՝ կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, ում օրոք ավիացիայում նման կոպիտ սխալ չէր լինի»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում