Աստրախանում մեկնարկում է «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլը
05/09/2019 18:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը նախորդող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ – վարչության պետ Ա. Վարդանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում