AM | RU
USD
EUR
RUB

Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրենց խմբակցությունը վերաբերում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը»-ը նախաձեռնությանը և արդյոք կմիանա՞ն դրան։

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Հիմա ով որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, իրենք պարտավոր են ՀՀ գործող օրենսդրության համաձայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Ես ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում։ Թողնեն թող դատարանը որոշի։

Եթե ՍԴ-ն կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է ՍԴ մասին օրենքի զայրույթը, թող որոշում կայացնի։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերն ուսումնասիրելու»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս պահին իրենք այդպիսի հիմք չենք տեսնում և ՍԴ-ում չկա այնպիսի իրավիճակ, որ լինի անկառավարելի. «Մարմինը գործում է, այլ է խնդիրը, որ առանձին անձիք չեն ներկայանում նիստերին, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս»։

Լրահոս
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan