AM | RU
USD
EUR
RUB

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Ըստ աղբյուրի, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

«Ավելին՝ Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝ Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար»:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan