AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Հե­ծան­վով երթևե­կող, մարդ­կանց հետ հա­ճախ շփ­վող վար­չա­պե­տը հի­մա 300 հա­զար դո­լա­րա­նոց մե­քե­նա­յով է երթևե­կում

 

«Ոչ վաղ անցյալում իշխանությանը քննադատելիս նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու ժողովրդի միջև կապը խզվել է, իշխանավորները միայն իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից են նայում խնդիրներին։

Այ­սօր էլ, պարզ­վում է, շատ բան չի փոխ­վել, ուղ­ղա­կի այդ կա­պը միայն վիր­տուալ հատ­վա­ծում է, այ­սինքն, ժո­ղո­վուր­դը դար­ձել է ֆեյս­բու­քյան հան­րույթ (այն էլ` խիստ ընտ­րո­ղա­բար. սպի­տակ­նե­րը մե­րոն­քա­կան են, սևե­րը՝ ազ­գի թշ­նա­մի­ներ), թան­կար­ժեք մե­քե­նա­նե­րի մա­սով էլ նույնն է ա­մեն ինչ։ Հե­ծան­վով երթևե­կող, մարդ­կանց հետ հա­ճախ շփ­վող վար­չա­պե­տից բան չի մնա­ցել։ Հի­մա նա 300 հա­զար դո­լա­րա­նոց մե­քե­նա­յով է երթևե­կում, 2 մի­լիոն դո­լա­րով վե­րա­նո­րոգ­ված պե­տա­կան ա­ռանձ­նա­տանն է ապ­րում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ), ԱՎԾ-ի նկա­րած թվե­րով էլ շա­րու­նա­կում է կե­րակ­րել հան­րու­թյա­նը։ Հեր­թա­կան «շի­լափ­լա­վը» ե­րեկ էր։

Իր ֆեյս­բու­քյան է­ջում Փա­շի­նյա­նը հետևյալ գրա­ռումն է ա­րել. «ՈՒ­րախ եմ ար­ձա­նագ­րել, որ 2019-ի երկ­րորդ ե­ռամ­սյա­կից մենք գոր­ծազր­կու­թյան էա­կան նվա­զում ու­նենք: Ե­թե 2018-ի երկ­րորդ ե­ռամ­սյա­կում գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը կազ­մել է 236 հա­զար 400 մարդ, ա­պա 2019 թվա­կա­նի երկ­րորդ ե­ռամ­սյա­կում գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը կազ­մել է 207 հա­զար 200 մարդ, նվա­զե­լով 29 հա­զար 200 մար­դով։ Ներ­կա­յումս մեր երկ­րում գոր­ծազր­կու­թյու­նը կազ­մում է 17,7 տո­կոս, ին­չը նշա­նա­կում է, որ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ մեր երկ­րում ընդ­հա­նուր գոր­ծազր­կու­թյու­նը նվա­զել է 2,5 տո­կո­սով»։ Տն­տե­սա­գետ լի­նել պետք չէ հաս­կա­նա­լու հա­մար, որ գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը չի կա­րող նվա­զել, ե­թե նոր աշ­խա­տա­տե­ղեր չեն բաց­վում, ներդ­րում­ներ էլ չկան։ Պարզ բա­նաձև է՝ ներդ­րումն է աշ­խա­տա­տեղ ստեղ­ծում, ու ե­թե չկա մե­կը, չի կա­րող լի­նել մյու­սը։ ՈՒ­րեմն ի՞նչ թվե­րի մա­սին է խո­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Ի դեպ, ժա­մա­նա­կին կր­կին աշ­խա­տա­տե­ղե­րի նման մի «շո­կա­յին» թիվ ներ­կա­յաց­վեց հան­րու­թյա­նը, հե­տա­գա­յում պարզ­վեց, որ ոչ թե նոր աշ­խա­տող­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է, այլ ըն­դա­մե­նը հներն են դուրս ե­կել ստ­վե­րից։ Հի­մա էլ Փա­շի­նյա­նը մա­նի­պու­լյա­ցիոն թվեր է ներ­կա­յաց­նում, ո­րոնք ի­րա­կա­նու­թյան մեջ գո­յու­թյուն չու­նեն։ Ա­վե­լի ազ­նիվ չէ՞ր լի­նի ա­սել, թե այս­քան մարդ ստ­վե­րից դուրս է ե­կել և օ­րի­նա­կան աշ­խա­տող է հա­մար­վում։ Մի դր­վագ ևս. պե­տա­կան ա­պա­րա­տի կր­ճա­տում­նե­րի հաշ­վին գոր­ծազր­կու­թյան կր­ճատ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներն առն­վազն զա­վեշ­տա­լի են։

Փաս­տո­րեն, ֆեյս­բու­քյան պա­տու­հա­նից երկ­րի վի­ճա­կին հետևող իշ­խա­նու­թյան ներ­կա­յաց­րած ցու­ցա­նիշ­նե­րը միայն թղ­թի վրա են հա­մո­զիչ, մարդ­կանց կյան­քում դրանք ո­չինչ չեն փո­խել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan